Հանս Քրիստիան Անդերսեն

Hans Christian Andersen

Հանս Քրիստիան Անդերսենը դանիացի գրող և բանաստեղծ է, աշխարհահռչակ հեքիաթների հեղինակ:

Նա նաև պիեսների, վեպերի, բանաստեղծությունների, ճանապարհորդական գրքերի և մի քանի կենսագրության հեղինակ է: Չնայած Դանիայից դուրս այդ գործերից շատերը գրեթե անհայտ են, սակայն նրա հեքիաթներն ընթերցում են աշխարհով մեկ, և դրանք թարգմանվել են ավելի քան 125 լեզուներով: Նրա հեքիաթները դասվում են գրականության պատմության մեջ ամենից հաճախ թարգմանվող գործերի շարքին:

Անդերսենի հեքիաթները հիացնում են և՛ մանուկներին, և՛ մեծահասակ ընթերցողներին: Բոլորի կողմից շատ սիրված են «Ջրահարսը», «Մատնաչափիկը», «Ձյունե թագուհին», «Անճոռնի ճուտիկը», «Թագավորի նոր հագուստը», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Վայրի կարապները», «Սոխակը», «Անագե տոկուն զիվորիկը» և այլ հեքիաթներ…

Նրա հեքիաթների հիման վրա նկարահանվել են մուլտֆիլմեր և ֆիլմեր: Երևանի տիկնիկային թատրոնում բեմադրվել են նրա «Մատնաչափիկը», «Օլե-Լուկոյե», «Փոքրիկ Իդայի ծաղիկները», «Ոսկուց և մարգարտից ավելի թանկ» և այլ հեքիաթները:

Հեքիաթ է թվում նաև Անդերսենի կյանքի զարմանալի պատմությունը: Աղքատ կոշկակարի որդուց` մինչև հռչակավոր գրող:

Նա ծնվել է 1805թ. ապրիլի 2-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենից ոչ հեռու գտնվող Օդենսե քաղաքում:

Հանսը եղել է ընտանիքի միակ զավակը։ 

Վաղ հասակում Հանս Քրիստիանը ինքնամփոփ և զգայուն երեխա է եղել՝ խոշոր կապույտ աչքերով: Նա հակված է եղել ստեղծագործելու, հաճախ տանը կազմակերպել է փոքրիկ բեմադրություններ, սիրել է նստել անկյունում և խաղալ իր սիրելի խաղը՝ տիկնիկային թատրոնը, որով հետաքրքրվել է նաև ավելի հասուն տարիքում։

Անդերսենի հայրը՝ Հանս Անդերսենը, աղքատ կոշկակար է եղել, մայրը՝ Աննա Մարի Անդերսդատերը (1775-1883), լվացարարուհի էր աղքատ ընտանիքից, իսկ մանուկ հասակում ստիպված է եղել մուրացկանություն անել:

Հայրը, որի անունը նույնպես Հանս էր, իրեն վերագրում էր ազնվական ծագում (նրա հայրական տատը պատմել էր, որ իրենց տոհմը ժամանակին պատկանել է բարձր դասին, բայց ուսումնասիրությունների արդյունքում դա չի հաստատվել):

Համառ խոսակցություններ են շրջել ու շրջում, որ Անդերսենը եղել է Դանիայի Քրիստիան Ութերորդ արքայի արտաամուսնական որդին, սակայն այդ լուրերի իսկությունը հաստատող որևէ ապացույց դեռևս չի հայտնաբերվել։

Դանիայում հավատում են այն լեգենդին, թե Անդերսենն ունեցել է թագավորական ծագում, քանի որ նա վաղ կենսագրության մեջ գրել է, որ փոքր տարիքում միայն արքայազն Ֆրիթսի, հետագայում՝ Ֆրեդերիկ VII թագավորի հետ է խաղացել և արքայազնից բացի այլ ընկեր չուներ։

Ծնողները Հանսին ուղարկել են Օդենսեի աղքատ երեխաների համար նախատեսված դպրոցը, որտեղ նա տարրական կրթություն է ստացել:

Անդերսենի հայրը, փորձել է տղային հաղորդակից դարձնել գրականությանը՝ նրա համար ընթերցելով «Արաբական գիշերներ» հեքիաթներից։

1816 թ-ի ապրիլի 26-ին, 34 տարեկան հասակում, մահանում է Անդերսենի հայրը: Անդերսենն ընդամենը 11 տարեկան էր: 

Նա ստիպված սկսում է աշխատել: Հանսը դպրոց էր գնում ընդմիջումներով և իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր պատմություններ հորինելով: Նա կարող էր շատ հեշտ անգիր սովորել: Հաճախ դասերը սովորում էր պարզապես հարևան տղային լսելով: Վերջինս միշտ բարձրաձայն էր դասերը սովորում:

Սրան վերջ տալու համար մայրը նրան աշակերտեց նախ ջուլհակի, ապա ծխախոտագործի և վերջում դերձակի մոտ: Հանս Քրիստիան գիտեր, որ այդ զբաղմունքները իր համար չեն: Միակ բանը, որ նրա հետաքրքրում էր, թատրոնն էր, գրքերը և պատմվածքները: 

Երբ նա 14 տարեկան էր, որոշում է գնալ Կոպենհագեն: 1819 թ. սեպտեմբերի 4-ին նա լքում է Օդենսեն, և իր բախտը որոնում Կոպենհագենում:

Երեք դառը աղքատության տարի հաջորդեց դրան: Մինչև մանկական ձայնի փոխվելը` Հանս Քրիստիանը մի փոքր գումար է կարողանում վաստակել ՝ երգելով Կոպենհագենի Թագավորական թատրոնում գտնվող տղաների երգչախմբում: Հետագայում նրան ազատում են աշխատանքից։ Այն ժամանակահատվածում, երբ նա թատրոնում էր աշխատում, հասցնում է գրել պիես՝ հինգ ակտով և նամակ է ուղարկում թագավորին՝ համոզելով գումար տալ գրքի հրատարակության համար։ Գիրքը տպագրվում է, բայց ոչ ոք այն չի գնում։ Նա 3 անգամ գիրքը տանում է թատրոն, որպեսզի պիեսի հիման վրա ներկայացում տան, նրան մերժում են փորձի բացակայության պատճառով, բայց առաջարկում են սովորել։ 

Նա թատրոն ընդունվելու մի քանի փորձ է անում, փորձում է դերասանություն անել: Նա նաև փորձում է աշխատել ձեռքերով, բայց դա նույնպես նրան չի հաջողվում: Սակայն նրա մտքով երբեք չի անցել վերադառնալ տուն և ընդունել պարտությունը:

Վերջապես, երբ նա 17 տարեկան էր, Անդերսենը հայտնվում է Կոպենհագենի «Թագավորական թատրոնի» ռեժիսոր, կանցլեր Յոնաս Կոլինի ուշադրության կենտրոնում: Կոլինը կարդացել էր Անդերսենի պիեսը և հասկացել, որ երիտասարդը շատ տաղանդավոր է: Նա խնդրում է  Ֆրեդերիկ VI թագավորին վճարել պատանու ուսման վարձը և ուղարկել նրան Կոպենհագենի մոտակայքում գտնվող դպրոց: Սկզբում Սլագելսեում, իսկ հետո Էլսինորում (Հելսինգոր): Ցավոք, Անդերսենի ուսուցիչ Մեյսլինգը չար մարդ էր և շատ կոպիտ էր վերաբերվում նրան` ծաղրելով նրան գրող դառնալու հավակնությունները: Բարեբախտաբար, Կոլինը վերցրնում է երիտասարդներին դպրոցից և պայմանավորվում, որ նա սովորի մասնավոր կրկնուսույցի մոտ Կոպենհագենում: 

1827թ.-ին Անդերսենն ավարտում է ուսումը։ Սակայն մինչև կյանքի վերջ նա այդպես էլ չի յուրացնում քերականությունը և բազմաթիվ սխալներ է անում գրավոր խոսքում։

1826–1827թթ. հրատարակում են նրա բանաստեղծությունները, իսկ 1829թ.` առաջին ֆանտաստիկ-երգիծական գիրքը` «Ոտքով Հոլմեն ջրանցքից մինչև Ամագեր կղզու հրվանդանը»: Պատմվածքը Անդերսենին հանրահռչակ է դարձրնում։

Մինչև 1833 թվականն Անդերսենը շատ քիչ բան է գրել, սակայն շնորհիվ թագավորից ստացավ դրամաշնորհի, կատարում է իր առաջին արտասահմանյան ուղևորությունը։ Նա այցելում է Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա և Իտալիա: Ճամփորդության ընթացքում նա հանդիպում է Վիկտոր Հյուգոին, Բալզակին և Ալեքսանդր Դումային: Հենց այդ ժամանակից ի վեր Անդերսենը գրում է բազմաթիվ գրական ստեղծագործություններ՝ այդ թվում 1835 թվականին նրան համբավ բերած «Հեքիաթները»։

1872 թվականին Անդերսենն ընկնում է մահճակալից, լուրջ վնասվածք ստանում և այլևս չի ապաքինվում։ Դրանից հետո նա ապրում է ևս երեք տարի։ Անդերսենը վախճանվում է 1875 թվականի օգոստոսի 4-ին:

Անդերսենը երբեք չի ամուսնացել և երեխաներ չի ունեցել:

Անդերսենի հրաշալի հեքիաթները զարմանալի են և անկրկնելի:

Related posts

Համո Սահյան

Այսօր` ապրիլի 14-ին, Համո Սահյանի ծննդյան օրն է:

Համո Սահյան(ի ծնե՝Հմայակ Սահակի Գրիգորյան)հայբանաստեղծ

ապրիլի 14, 1914 - հուլիսի 17, 1993 ()

Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «ՍԱՀ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։

Կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն