Համո Սահյան (ի ծնե՝ Հմայակ Սահակի Գրիգորյան) հայ բանաստեղծ
ապրիլի 14, 1914 – հուլիսի 17, 1993 ()
Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «ՍԱՀ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։
Հմայակ Սահակի Գրիգորյանը ծնվել է 1914թ. ապրիլի 14-ին, Հայաստանի Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում:
Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։
1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։
1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։
1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող։
Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։
1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։
1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։
Կենսագրություն
Բանաստեղծություններ: Կարդում է հեղինակը:
Համո Սահյան – Ախր ես ինչպես
Կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը
Համո Սահյան – Ինձ բացակա չդնեք
Կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը
Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ:
Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.:
«Առագաստ» (1947)
«Սլացքի մեջ» (1950)
«Ծիածանը տափաստանում» (1953)
«Բարձունքի վրա» (1955)
«Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուները
«Սեզամ, բացվիր» ժողովածուն լույս է տեսնում 1972թ.-ին, որի համար 1975թ. նա արժանանում է պետական մրցանակի:
«Իրիկնահաց» (1977)
«Կանաչ, կարմիր աշուն» (1980)
«Դաղձի ծաղիկ» (1986)
Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն:
Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Նրա աճյունը տեղ է գտել Կոմիտասի անվան պանթեոնում։
Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 1998թ. հետմահու: