«Աշխատող մայրեր» հաղորդաշարի այսօրվա հերոսուհին Նարե Գևորգյանն է: ❤️
Նարեն 5 տարեկան Լուսեի 💛 երջանիկ մայրիկն է:
Նարե Գևորգյանը Embry Tech ընկերության համահիմնադիրն է և դիզայնի գծով տնօրենը:
ℹ️ Embry Tech-ը հայկական ստարտափ է, որը ստեղծում է կոշիկների համար նախատեսված Embry խելացի ներդիրների ու հեռախոսային հավելվածի համակարգ:
Embry-ի 14 հոգանոց թիմը մինչ այսօր Հայաստան է բերել 0.6 միլիոն դոլար ներդրում: 👏
🎓 Մասնագիտությամբ դիզայներ է, ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ֆակուլտետը:
2018-ին Սիլիկոնյան հովտում` DraperUniversity-ում անցել է 5 շաբաթյա ինտենսիվ ձեռներեցության դասընթաց: 👍
2020 թվականին Նարեն ընդգրկվել է Hive 30Under30 Armenians in Tech – տեխնոլոգիական ոլորտում մինչև 30 տարեկան 30 հայ երիտասարդների ցուցակում:
Նարեն շատ է կարևորում գիտության զարգացումը մեր երկրում, ուստի դարձել է «Գիտուժ» նախաձեռնության անդամ: