«Աշխատող մայրեր» հաղորդաշարի այսօրվա հերոսուհին ❤️ Լիլիթ Գաբրիելյանն է:
Լիլիթի տղան` Դավիթը 💙, 3️⃣ տարեկան է:
Լիլիթը DISQO Armenia ընկերությունում առաջատար ծրագրավորող-ինժեներ է: 💻
Ունի 5+ տարվա փորձ տվյալագիտության ոլորտում:
Նա մի կողմից միշտ սովորում է 📖, ձգտում է տիրապետել արագ զարգացող նորագույն տեխնոլոգիաներին, իսկ մյուս կողմից էլ կիսվել իր գիտելիքներով: 👍
Այսպես, «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակներում անվճար «Java Basics» դասընթացներ է վարել Արցախյան պատերազմի մասնակիցների համար: 👏