Այսօր` ապրիլի 14-ին, Համո Սահյանի ծննդյան օրն է:

Համո Սահյան

Համո Սահյան (ի ծնե՝ Հմայակ Սահակի Գրիգորյան) հայ բանաստեղծ

ապրիլի 14, 1914 – հուլիսի 17, 1993 ()

Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «ՍԱՀ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։

Հմայակ Սահակի Գրիգորյանը ծնվել է 1914թ. ապրիլի 14-ին, Հայաստանի Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում:

Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 

1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 

1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 

1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող։

Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 

1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։

1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։

Կենսագրություն

Բանաստեղծություններ: Կարդում է հեղինակը:

Համո Սահյան – Ախր ես ինչպես

Կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը

Համո Սահյան – Ինձ բացակա չդնեք

Կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ:

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.:

«Առագաստ» (1947)

«Սլացքի մեջ» (1950)

«Ծիածանը տափաստանում» (1953)

«Բարձունքի վրա» (1955)

«Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուները

«Սեզամ, բացվիր» ժողովածուն լույս է տեսնում 1972թ.-ին, որի համար 1975թ. նա արժանանում է պետական մրցանակի:

«Իրիկնահաց» (1977)

«Կանաչ, կարմիր աշուն» (1980)

«Դաղձի ծաղիկ» (1986)

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն:

Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Նրա աճյունը տեղ է գտել Կոմիտասի անվան պանթեոնում։

Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 1998թ. հետմահու:

Related posts

Hans Christian Andersen

Հանս Քրիստիան Անդերսեն

Հանս Քրիստիան Անդերսենը դանիացի գրող և բանաստեղծ է, աշխարհահռչակ հեքիաթների հեղինակ: Նա նաև պիեսների, վեպերի, բանաստեղծությունների, ճանապարհորդական գրքերի և մի քանի կենսագրության հեղինակ է: Չնայած Դանիայից դուրս այդ գործերից շատերը գրեթե անհայտ են, սակայն նրա հեքիաթներն ընթերցում են աշխարհով մեկ, և դրանք թարգմանվել են ավելի քան 125 լեզուներով: Նրա...

Կարդալ ավելին

Give a comment