❗️«Խաղա՛, որ սովորես» խաղ-վարժությունների շարք | Վերջաբան
Ահա և ավարտվեց «Խաղա՛, որ սովորես» շարքը:
Այս ընթացքում մանկավարժական գիտությունների դոկտոր, դոցենտ, լոգոպեդ ❤️ Ժաննա Պայլոզյանը և Աննան 💗 ներկայացրին մի շարք խաղ-վարժություններ:
Դրանք մեծապես նպաստում են երեխաների
✅ ձեռքը գրելուն նախապատրաստելուն,
✅ նուրբ շարժողականության,
✅ ուշադրության,
✅ մտածողության,
✅ տրամաբանության,
✅ հիշողության,
✅ երևակայության,
✅ ռիթմի և տեմպի զգացողության,
✅ տեսատարածական կողմնորոշման,
✅ հնչութային ընկալման,
✅ խոսքի զարգացմանը:
Նախադպրոցական տարիքի երեխաներին 🧒🏻 դպրոցին նախապատրաստող այս խաղ-վարժությունները շատ մատչելի են, չեն պահանջում հատուկ գիտելիքներ, և երեխաները հաճույքով և հետաքրքրությամբ են խաղում: 🥰