«Աշխատող մայրեր» հաղորդաշարի հաջորդ հերոսուհին` Շուշաննա Ավանեսյան է: ❤️
Շուշաննան 29 տարեկան է։
Ունի 2 երեխա 💕՝ 7️⃣ տարեկան տղա 👦🏻 և 6️⃣ տարեկան աղջիկ 👧։
🎓 Նա ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը:
Այժմ առցանց աշխատում է բեռնափոխադրող 🚚 կազմակերպությունում` որպես լոջիստ-մենեջեր։
Շատերը չեն պատկերացնում, թե ինչով է զբաղվում լոջիստ-մենեջերը 🙂, ուստի ներկայացնենք նրա հիմնական պարտականություններից մի քանիսը.
✅ կազմակերպել պատվերի բեռնափոխադրման գործընթացը,
✅ ակտիվ նամակագրություն և հեռախոսային կապ հաստատել բեռափոխադրման տեղական և միջազգային ընկերությունների հետ,
✅ բանակցել բեռնափոխադրման ժամկետների, պայմանների և արժեքի շուրջ,
✅ ժամանակ առ ժամանակ կատարել շուկայի մոնիտորինգ,
✅ հետևել լոգիստիկայի ողջ ընթացքին,
✅ մուտքագրել տեղեկատվությունը,
✅ տնօրինությանը տրամադրել հաշվետվություն` աշխատանքների ընթացքի և արդյունքի վերաբերյալ և այլն…
Եվ այդ ամենի հետ մեկտեղ 🤦🏻♀️ հասցնում է զբաղվել երեխաների խնամքով և դաստիարակությամբ, երեխաներին օգնել դասերը սովորել, տանել տարբեր խմբակներ, հոգալ տան առօրյա հոգսերը և մնալ գեղեցիկ 🌹: