[:am]Ապրիլի 1` Ծիծաղի միջազգային օր[:]

[:am]

Բազմաթիվ երկրներում ապրիլի 1-ին նշվում է Ծիծաղի կամ Կատակի օրը:

Այն անվանում են նաև հիմարների օր (April Fools’ Day, All Fool’s Day):

Այս օրն ընդունված է բարեկամների, ընկերների, ծանոթների «գլխին խաղ խաղալ»: 

Պետք է այնպիսի կատակ անել, որ ծանոթները երկար հիշեն:

Ծիծաղի օրը միջազգային տոն է:

Մինչ այժմ հայտի չէ, թե որտեղից է սկիզբ առնում այս տոնը:

Ծիծաղի օրվա առաջացման տարբերակներից մեկը կապում են հնում ապրիլի 1-ին գարնանային գիշերահավասարը և Զատիկը տոնելու հետ:

Գարնանային նոր տարվա կապակցությամբ տոնախմբություններն ուղեկցվում էին կատակներով, չարաճճիություններով և զվարճալի հնարքներով:

Առաջացման մեկ այլ տարածված տարբերակ կապված է Գրիգորյան օրացույցին անցնելու հետ, որը 1582թ.-ին ներմուծել է Հռոմի Պապ Գրիգորիոսը: Բանը այն է, որ մինչև 1563-1564 թթ.-ը, երբ Կառլ Իններոդրը Ֆրանսիայում բարեփոխեց օրացույցը:

Նոր տարին միջնադարում նշվում էր ոչ թե հունվարի 1-ին, այլ մարտի վերջին: Ուստի` ամանորի շաբաթը սկսվում էր մարտի 25-ին և ավարտվում` ապրիլի 1-ին:

Այն հեռավոր ժամանակներում նույնպես ընդունված էր զվարճանալ ամանորյա տոներին: Չնայած օրացույցային փոփոխություններին՝ որոշ պահպանողական մարդիկ շարունակել են ամանորյա տոները նշել հին օրացույցով, մյուսներն էլ ծիծաղել և ծաղրել են նրանց՝ անվանելով «ապրիլյան հիմարներ»:

Հին Հռոմում ապրիլմեկյան խաբեությունները կապված էին Ծիծաղի աստվածության տոնակատարության հետ:

Մյուսները պնդում են, որ տոնը սկիզբ է առել դեռևս հին Հնդկաստանում, որտեղ մարտի 31-ին նշել են Կատակների տոնը:

Ավանդաբար, այնպիսի պետություններում և երկրներում, ինչպիսիք են Նոր Զելանդիան, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, կատակում են մինչև կեսօր, իսկ նրանք, ովքեր կատակում են կեսօրից հետո, կոչվում են «ապրիլյան հիմարներ»։

Ֆրանսիայում այդ օրը կոչում է «ապրիլյան ձուկ» և տոնվում է առավելապես քաղաքներում: Տարածված է մարդու մեջքին թղթից պատրաստված ձուկ փակցնելը:

Ապրիլմեկյան կատակները բազմազան են:

Դրանցից ամենահայտնիներն ընդգրկված են բոլոր ժամանակների 100 ապրիլմեկյան կատակների ցանկում (The Top 100 April Fool’s Day Hoaxes of All Time), որոնց շարքում են՝ Պիզայի աշտարակի անկումը, ռեպորտաժը թռչող պինգվինների մասին, այլմոլորակայինների վայրէջքը Լոնդոնում և այլն…

ԱՄՆ-ում գտնվող Կեղծիքների/Խաբեությունների թանգարանի (The Museum of Hoaxes) կայքում կարող եք ծանոթանալ դրանց:

http://hoaxes.org/aprilfool

Դարի խաբեություն է համարվում Բի-Բի-Սիի 1957թ. ապրիլի 1-ի կատակը, երբ հայտարարվեց Շվեյցարիայի դաշտերում մակարոնի աննախադեպ բերքի մասին:

Հեռուստադիտողներից շատերը հավատացին BBC-ի այս ռեպորտաժին, քանի որ այն վարում էր բրիտանական հայտնի հեռուստահաղորդավար Ռիչարդ Դիմբլբին: Վերջինիս ձայնը օգտագործվում էր կառավարության և աշխարհի կարևոր նորություններ հաղորդելու համար, այլ կերպ ասած, այս ձայնին վստահում էր բրիտանացիների մեկից ավելի սերունդ:

Թողարկումից հետո խմբագրությունը հսկայական քանակությամբ նամակներ և զանգեր ստացավ, որտեղ ոմանք խնդրում էին այդ զարմանահրաշ մակարոնային բույսի սերմերը, մյուսները զարմանք էին հայտնում, որ հաղորդման մեջ մակարոնը աճում է հորիզոնական, այլ ոչ թե ուղղահայաց, և միայն շատ քչերն էին գլխի ընկել, որ դա կատակ էր:

Որպես կանոն, մարդիկ նոր բաներ չեն հորինում և բոլոր երկրնեում նման կատակներ են անում՝ ընտրելով հին ու փորձված կատակները:

Ամենատարածվածներն են՝ «կոշիկիդ կապերը քանդվել են», «վրադ բան է թափվել» և «երեսդ կեղտոտվել է» արտահայտությունները: Մարդկանց մեծամասնությունը հավատում է դրան:

Պարզ է, որ ամենից շատ այս տոնը սիրում են երեխաները, հատկապես`դպրոցականները:

[:]

[:am]Թողնել մեկնաբանություն[:en]Give a comment