[:am]

«MyKidz-ի հարցերը մասնագետին» հաղորդաշարի շրջանակում հանդիպեցինք 👨🏻‍⚕️ բժիշկ-պոդիատր Մուշեղ Վարժապետյանի հետ:

 

🛑 Ուղիղ եթերի ընթացքում խոսեցինք, թե ի՞նչ կոշիկ 🥾👟 ընտրել երեխայի համար, որպեսզի դպրոցում երեխայի ոտքերը չհոգնեն, և նա հետագայում չունենա ոտնաթաթի հետ կապված խնդիրներ:

 

✅ Խոսեցինք նաև տարբեր տարիքի երեխաների 👶🏼👦🏻👧🏼🧑🏻👩 համար ճիշտ կոշիկ ընտրելու կարևորության մասին և բացատրեցինք, թե ինչի վրա ուշադրություն դարձնեք երեխային կոշիկ գնելիս:

 

Մուշեղը 👨‍⚕️ օրթոպեդ-վնասվածքաբան է:

Նա արդեն 4️⃣-րդ տարին է, ինչ նեղ ուղվածությամբ զբաղվում է ոտնաթաթի 👣 խնդիրներով, այսինքն մասնագիտացել է որպես բժիշկ-պոդիատր:

 

👨🏻‍🎓 Մուշեղը 2018թ-ին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

 

Անցել է մի շարք վերապատրաստումներ`

🔹 2018թ. և 2021թ. Մոսկվա` պոդիատրիայի դպրոց

🔹 2021թ. Մոսկվա` ոտնաթաթի վիրաբուժություն

 

❇️ Մինչ օրս վիրաբուժական պրակտիկան իրագործում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում` օրթոպեդիա և սպորտային վնասվածքաբանության բաժնում:

✳️ Աշխատել է նաև «Հելիոս Պոդոլոգիա» բժշկական կենտրոնում:

✳️ Ներկայումս համատեղությամբ աշխատում է նաև «Պոդո Կլինիկ» ձեռքերի և ոտքերի բժշկական խնամքի կենտրոնում:

 

[:]

[:am]Թողնել մեկնաբանություն[:en]Give a comment