«MyKidz-ի հարցերը մասնագետին» հաղորդաշարի շրջանակում հանդիպեցինք 🤝 Կանանց ձեռներեցության հարցերով միջազգային #փորձագետ խորհրդատու, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի Միջին Ասիայի տարածաշրջանի կոմիսար Լիլիթ Ասատրյանի հետ։
❗️ Հանդիպման թեման է` «Ձեռներեցությունը դեռահասային տարիքում»:
📌 Լիլիթ Ասատրյանը Հայաստանի #երիտասարդ #կանանց ասոցիացիայի և ՀՀ #Կին #ձեռներեցների ցանցի հիմնադիր նախագահն է:
📌 Լիլիթ Ասատրյանը նաև սոցիալական ձեռներեցության և երիտասարդության հարցերի միջազգային փորձագետ է:
🔹 Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:
🔹 Ուսանել է մի շարք միջազգային ուսումնական և առաջնորդական ծրագրերում:
🔹 Ձեռներեցության ոլորտում որակավորված դասավանդող է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից (Միավորված ազգերի կազմակերպություն և այլն):
✅ 2003-2005թթ. Լիլիթ Ասատրյանը հանդիսացել է ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարարը և պատասխանատու է եղել ՀՀ պետական երիտասարդության քաղաքականության համար:
✅ Եղել է Եվրոպայի Խորհրդի Երիտասարդության հարցերով ղեկավար կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչը:
✅ 2005-2007թթ. նա աշխատել է “Հայաստան” համահայկական հիմնադրամում, որպես գործադիր տնօրենի խորհրդական երիտասարդության հարցերով:
✅ 2008-2018թթ. Լիլիթ Ասատրյանը հանդիսացել է ՀՀ Հանրային Խորհրդի անդամ: