«MyKidz-ի հարցերը մասնագետին» հաղորդաշարի շրջանակում կհանդիպեցինք պրոֆեսիոնալ լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի հետ։
Լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, գիտությունների թեկնածու, ունի բազմաթիվ գիտական հոդվածներ` աշխարհի առաջատար ամսագրերում:
Նախագահի մրցանակի դափնեկիր է:
Պարոն Մանվելյանը նաև դասավանդում է ֆիզիկա, Երևանի դպրոցներից մեկում:
Նաև «Արքիմեդիա» հանրամատչելի հաղորդաշարում «հեռուստատեսային ֆիզիկայի #ուսուցիչ» էր:
Նա նաև տիրապետում է երաժշտական գործիքի` կիթառ
, թավջութակ, դաշնամուր
, բլոկֆլեյտա և քնար: Շուրջ 8 տարի դասավանդել է դրանցից 3ը, սակայն իրեն պրոֆեսիոնալ #երաժիշտ չի համարում:
Նա լուսանկարում է դիմանկարներ, բնապատկերներ, ունի կրեատիվ ֆոտոնախագծեր
, նաև մակրոլուսանկարներ, հարսանեկան #լուսանկարներ և այլն:
Շատերը նրան ճանաչում են շնորհիվ «Քո գեղեցիկ աչքերը» հանրահայտ շարքի:
Նրա աշխատանքները տպագրվել են այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներում, ինչպիսիք են National Geographic-ը, The Sun-ը, Daily Mail-ը, The Independent-ը, Telegraph-ը, Guardian-ը, Huffington Post-ը, BBC Spain-ը, BBC Brasil-ը և այլուր:
Մեր հաղորդման ընթացքում քննարկենցիք.
Ի՞նչ է լուսանկարչությունը:
Ինչի՞ց սկսել:
Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ լուսանկարիչ դառնալու համար:
Ի՞նչ տեխնիկա օգտագործել սկզբնական շրջանում:
Որո՞նք են լավ լուսանկարի հիմնական բաղադրիչները:
Ինչպե՞ս ընտրել լուսանկարիչ:
Որո՞նք են լուսանկարվելու շահավետ դիրքերը…