“MyKidz-ի հարցերը մասնագետին” հաղորդաշարի շրջանակում հանդիպեցինք 🤝 Թումոյի հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանի հետ:
Զառան շուրջ 2️⃣0️⃣ տարի աշխատում է հաղորդակցման ոլորտում: 👍
🔹 Իր մասնագիտական ճանապարհը սկսել է Ա1+ հեռուստաընկերությունից,
🔹 աշխատել է որպես Yerevan.ru կայքի խմբագիր,
🔹 Օրանժ Արմենիայի ներքին հաղորդակցության մասնագետ:
❇️ Այժմ արդեն 6️⃣-րդ տարին է, ինչ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի թիմի անդամ է: Նա ղեկավարում է հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժինը:
Քննարկել ենք Թումոյին ամենից շատ տրվող հարցերը:
✅ Ինչո՞վ է Թումոն տարբերվում մյուս բոլոր կրթական և ուսումնական կենտրոններից:
✅ Ինչո՞ւ է նախատեսված 12-18 տարեկան դեռահասների համար:
✅ Կա՞ն արդյոք ծրագրեր մյուս տարիքային խմբերի համար:
✅ Ովքե՞ր են դասավանդում Թումոյում:
✅ Ինչո՞ւ շատերը կեսից չեն հաճախում Թումո:
✅ Երևանից բացի էլ որտե՞ղ կան Թումո կենտրոններ (մարզեր/այլ քաղաքներ): Ինչո՞վ են տարբերվում Երևանի Թումոյից:
✅ Էլ որտե՞ղ է նախատեսվում նոր կենտրոն բացել:
✅ Ի՞նչ հնարավորություններ է ընձեռնում Թումոն:
✅ Ինչո՞ւ գնալ Թումո: