«MyKidz-ի հարցերը մասնագետին» հաղորդաշարի շրջանակում հանդիպեցինք բժիշկ-պոդիատր Մուշեղ Վարժապետյանի հետ:
Ուղիղ եթերի ընթացքում խոսեցինք, թե ի՞նչ կոշիկ
ընտրել երեխայի համար, որպեսզի դպրոցում երեխայի ոտքերը չհոգնեն, և նա հետագայում չունենա ոտնաթաթի հետ կապված խնդիրներ:
Խոսեցինք նաև տարբեր տարիքի երեխաների
համար ճիշտ կոշիկ ընտրելու կարևորության մասին և բացատրեցինք, թե ինչի վրա ուշադրություն դարձնեք երեխային կոշիկ գնելիս:
Մուշեղը օրթոպեդ-վնասվածքաբան է:
Նա արդեն -րդ տարին է, ինչ նեղ ուղվածությամբ զբաղվում է ոտնաթաթի
խնդիրներով, այսինքն մասնագիտացել է որպես բժիշկ-պոդիատր:
Մուշեղը 2018թ-ին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:
Անցել է մի շարք վերապատրաստումներ`
2018թ. և 2021թ. Մոսկվա` պոդիատրիայի դպրոց
2021թ. Մոսկվա` ոտնաթաթի վիրաբուժություն
Մինչ օրս վիրաբուժական պրակտիկան իրագործում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում` օրթոպեդիա և սպորտային վնասվածքաբանության բաժնում:
Աշխատել է նաև «Հելիոս Պոդոլոգիա» բժշկական կենտրոնում:
Ներկայումս համատեղությամբ աշխատում է նաև «Պոդո Կլինիկ» ձեռքերի և ոտքերի բժշկական խնամքի կենտրոնում: