«Աշխատող մայրեր» հաղորդաշարի այսօրվա հերոսուհին Սիլվա Սարդարյանն է: ❤️
Սիլվան 2️⃣ բալիկների մայրիկ է՝ 6.5 տարեկան Էդիսոնի 💙, 4.5 տարեկան Սյուզանի💖, սակայն Սիլվան միշտ նշում է, որ ինքը 3️⃣ բալիկի մայր է, քանի որ իր հիմնադրած «Լուսէ Տնակ» 🏡 ստեղծարար կենտրոնը նույնպես իր բալիկն է համարում:
«Լուսէ Տնակ» 💛 ստեղծարար կենտրոնը 3 տարեկան է։
Սիլվան կենտրոնի մյուս համահիմնադրի` Քրիստինեի հետ 💜 միասին մշակել են երեխայակենտրոն 👶🏼 մի հեղինակային մեթոդ՝ հիմնված Ռեջիո մոտեցման, ֆիննական կրթական համակարգի, Ստեղծարար Խնդիրների Լուծման տեսության վրա, որն էլ հաջողությամբ կիրառվում է կենտրոնում։ 👏
Սիլվան առաջին մասնագիտությամբ նկարիչ֊մոդելավորող է 🎨, բայց մայրիկ դառնալուց հետո հետաքրքրվել է մանկավարժությամբ, ոգեշնչվել է Ռեջիո մոտեցմամբ և սկսել է հայ մայրիկների համար գրել ✍️ առաջին հայալեզու նյութերը, տեսագրել 📹 տեսանյութեր, անցկացնել վեբինարներ Ռեջիո մանկավարժության մասին, քանի որ համոզված է, որ ծնողի ինֆորմացված լինելը շատ կարևոր դեր է կատարում երեխայի դաստիարակության մեջ։ 👍
Այժմ նաև առցանց դասեր է անցկացնում Եվրոպայի և ԱՄՆ֊ի երեխաների հետ.
✅ ծանոթացնում է տարբեր երկրների մշակույթի հետ,
✅ այցելում են աշխարհի հայտնի թանգարաններն ու դիտարժան ճարտարապետական կոթողները,
✅ ծանոթացնում է հայկական մշակույթին ու պատմությանը։
Սիլվան համոզված է, որ երեխաներն իրենց ծնունդով նոր դռներ են բացում ծնողների առաջ։ 💓💕💗