«Աշխատող մայրեր» հաղորդաշարի այսօրվա հերոսուհին է Լիանա Թադևոսյանը: ❤️
🎓 Դպրոցական և համալսարանական կրթության վաղ տարիներին Լիանան սովորել է ԱՄՆ-ում 🇺🇸 և Ռուսաստանում 🇷🇺, ուստի ունի բազմամշակութային կրթական փորձ` հնարավորություններով լի աշխարհի մասին պատկերացումներով և վստահությամբ, որ կարող է անել այն, ինչ որ իր մտքում է։
Լիանայի մայրը 😍, ով յուրահատուկ կին է, սովորեցրել է նրան.
1️⃣ Դու կարող ես անել այն, ինչ ուզում ես, պարզապես պետք է բավականաչափ ջանք գործադրել դրա համար:
2️⃣ Առօրյա կյանքից զատ, մարդ պետք է ունենա իր ներդրումը աշխարհում:
Ուստի մարդկանց հանդեպ բարի լինելը և կարիքավորներին օգնելը միշտ եղել է Լիանայի կյանքի մի մասը: 👍
👩🎓 Լիանան իր մագիստրոսական կրթությունը շարունակել է Շվեդիայի Լունդ քաղաքում, որտեղ և սիրահարվել է մարքեթինգին և բրենդինգին:
👩🏻🏫 2016 թվականից ի վեր դասավանդել է մարքեթինգ և բրենդինգ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում:
Վերջին մի քանի տարիների ընթացքում կիսվել է իր գիտելիքներով այնպիսի նախաձեռնություններում, ինչպիսիք են`
❇️ ՀԱՀ` կին ձեռներեցների համար բաց կրթական ծրագիր,
❇️ ՀԲԸՄ W.E. ծրագիր,
❇️ EIF տարբեր ինկուբատորներ և արագացուցիչ ծրագրեր,
❇️ Հայաստանի գյուղական վայրերում «Ֆերմերից ֆերմերին» ծրագիր և այլն:
💻 Իր մասնագիտական կարիերայի ընթացքում Լիանան կարողացել է դառնալ բազմակողմանի զարգագած մարքեթինգի մասնագետ, որն ունի փորձ՝ բանկային ոլորտից մինչև հյուրընկալության ոլորտ: 👏
Ներկայումս «Gradus Solutions»-ի հիմնադիր գործընկերն է և մեծացնում է 2️⃣ հրաշալի դուստր: 💕