[:am]

“MyKidz-ի հարցերը մասնագետին” հաղորդաշարի շրջանակում հանդիպեցինք 🤝 MURADiAN ապրանքանիշի հիմնադիր Տաթև Մուրադյանի հետ:

Տաթևը մասնագիտությամբ ազգագրագետ է: 🇦🇲

 

❗️ Խոսեցինք, թե ինչպե՞ս տարբեր ազգայինը կեղծից:

 

💠 Տաթևը ցուցադրեց թանգարանում (Ժողովրդական արվեստների թանգարանում | Folk Arts Museum) առկա հայկական գորգերը և պարզաբանեց, թե ինչպե՞ս տարբերել ցանկացած այլ ազգի գորգերից:

💠 Տաթևը պատասխանեց շատ բարդ հարցի, թե ի՞նչ է ազգը:

💠 Նա նաև ներկայացրեց թանգարանի այլ ցուցանմուշներ, ինպես նաև թանգարանում գործող մանկական մի քանի ծրագիր:

💠 Խոսեց մասնագիտության ընտրությունից և այլնի մասին…

 

🔺 Տաթևն ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետի մշակութաբանության, այնուհետեւ ազգագրության բաժինները:

🔺 Որպես հայցորդ՝ այս պահին սովորում է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում:

 

✅ Արդեն 10 տարի է, ինչ աշխատում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում (թանգարանում)՝ որպես գործվածքի բաժնի հետազոտող-գիտաշխատող:

✅ Վերջին 4 տարիներին ղեկավարել է «Մետաքի Ճանապարհ» հյուրանոցը:

✅ Նաև ղեկավարել է «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամը՝ որպես գործադիր տնօրեն:

✅ «ԱՐՏԵԶԱՆԱ» ՀԿ-ի համահիմնադիրն է, որի գլխավոր նպատակը #հայկական​ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունն է:

 

[:]

[:am]Թողնել մեկնաբանություն[:en]Give a comment