🔵 ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը ստեղծվել է 1997 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող ասպիրանտուրայի բաժնի հիման վրա, որի գործունեությունը նպատակաուղղված էր բարձրորակ գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը:
🔵 2004 թ. ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն ընդլայնեց իր գործունեությունը` կազմակերպելով ուսուցում մագիստրոսական ծրագրերով:
🔵 ՀՀ ԳԱԱ համակարգում մագիստրոսական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպումը նպատակ է հետապնդում արագացնելու անցումը կրթությունից դեպի գիտական գործունեության: