[:am]

«MyKidz-ի հարցերը մասնագետին» հաղորդաշարի շրջանակում կհանդիպեցինք 📸 պրոֆեսիոնալ լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի հետ։

 

Լուսանկարիչ 📷 Սուրեն Մանվելյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, գիտությունների թեկնածու, ունի բազմաթիվ գիտական հոդվածներ` աշխարհի առաջատար ամսագրերում: 📰

Նախագահի մրցանակի դափնեկիր է: 🏅

 

Պարոն Մանվելյանը 👨🏼‍🏫 նաև դասավանդում է ֆիզիկա, Երևանի դպրոցներից մեկում:

Նաև «Արքիմեդիա» ⚗️ հանրամատչելի հաղորդաշարում «հեռուստատեսային ֆիզիկայի #ուսուցիչ​» էր:

 

Նա նաև տիրապետում է 5️⃣ երաժշտական գործիքի` կիթառ 🎸, թավջութակ, դաշնամուր 🎹, բլոկֆլեյտա և քնար: Շուրջ 8 տարի դասավանդել է դրանցից 3ը, սակայն իրեն պրոֆեսիոնալ #երաժիշտ​ չի համարում:

 

Նա լուսանկարում է 📷 դիմանկարներ, բնապատկերներ, ունի կրեատիվ ֆոտոնախագծեր ❤️, նաև մակրոլուսանկարներ, հարսանեկան #լուսանկարներ​ և այլն:

 

Շատերը նրան ճանաչում են շնորհիվ «Քո գեղեցիկ 👁 աչքերը» հանրահայտ շարքի:

 

Նրա աշխատանքները 🗞 տպագրվել են այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներում, ինչպիսիք են National Geographic-ը, The Sun-ը, Daily Mail-ը, The Independent-ը, Telegraph-ը, Guardian-ը, Huffington Post-ը, BBC Spain-ը, BBC Brasil-ը և այլուր:

 

Մեր հաղորդման ընթացքում քննարկենցիք.

✅ Ի՞նչ է լուսանկարչությունը:

✅ Ինչի՞ց սկսել:

✅ Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ լուսանկարիչ դառնալու համար:

✅ Ի՞նչ տեխնիկա օգտագործել սկզբնական շրջանում:

✅ Որո՞նք են լավ լուսանկարի հիմնական բաղադրիչները:

✅ Ինչպե՞ս ընտրել լուսանկարիչ:

✅ Որո՞նք են լուսանկարվելու շահավետ դիրքերը…

 

[:]

[:am]Թողնել մեկնաբանություն[:en]Give a comment