Թամար Միրզոյանն է «Աշխատող մայրեր» հաղորդաշարի այսօրվա հերոսուհին:
Թամար Միրզոյանը «Հայց» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, փոխտնօրեն, հանրային կապերի պատասխանատուն է:
Ամուսնացած է, ունի 4 որդի։
Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը և ստացել է սոցիոլոգի մասնագիտություն: Հետագայում ստացել է նաև մագիստրոսի աստիճան` որպես կառավարման մասնագետ։
Թամարը բազմակողմանի զարգացած անձնավորություն է: Սիրում է նվագել, նկարել, կարդալ, շփվել ընկերների հետ, պարում է ազգային պարեր, բանաստեղծություններ է գրում:
Շատ է սիրում խոհանոցում լինել, համեղ խորտիկներ պատրաստել ընտանիքի և հյուրերի համար, և հետո էլ լսել, թե որքան համեղ են դրանք:
Շատ կազմակերպված է, մեծահոգի և առատաձեռն: Սիրում եմ նվիրել:
Շատ հայրենասեր է: Երազում է ազգային վերածննդի, մեծ ու հզոր հայրենիքի մասին:
Դժվար է անգամ պատկերացնել իր ապրումները, երբ օրյա պատերազմի ժամանակ որդին Հադրութում, ապա Շուշիում էր, իսկ նա պարտավոր էր ուժեղ լինել, քանի որ տանը ևս 3 որդի կա, ովքեր ունեն իր սիրո, խնամքի և ուշադրության կարիքը:
Բոլոր որդիներին ամուսնու հետ միասին տվել են հայկական անուններ:
Դավիթ 20 տարեկան
Մհեր 15 տարեկան
Վահագն 8 տարեկան
Հայկ 5 տարեկան